ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Սահմանին արհեստածին լարվածության հեղինակը Ադրբեջանն է

Սահմանին արհեստածին լարվածության հեղինակը Ադրբեջանն է
04.09.2015 | 21:52

Հայ-ադրբեջանական սահմանին արհեստածին լարվածության հեղինակը Ադրբեջանն է՝ ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Պաշտպանության նախարարությունում հանդիպման ժամանակ Հովհաննիսյանն ասել է, որ Ադրբեջանը տարբեր ուղղություններով դիմում է սադրանքների, արկածախնդրության: «Մի քանի օր առաջ Ադրբեջանի արտգործնախարարությունը կեղծ հաղորդագրություն տարածեց միջազգային մարդասիրական թեմայով, երբ իրենց զինվորականները սահմանին, մարտական դիրքերում սադրում էին իրավիճակը: Նրանց զինվորականները վրանների մեջ չակերտավոր հարսանիք էին արել և դա օգտագործեցին, որ մեր բնակավայրերի վրա կրակեն: Հայկական զինված ուժերը չէին կարող անպատասխան թողնել հակառակորդի սադրանքները, որի հետևանքները տեսնում ենք նրանց մամուլում առկա գնահատականներում: Ադրբեջանական սահմանամերձ շատ գյուղերում խուճապ է ստեղծվել, ծանր վիճակ է, և շատ մարդիկ արգելապատնեշներ են կառուցում, որ խուճապի դեմն առնեն»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայկական կողմը, միշտ պատասխանելով սադրանքներին, կողմնակից է, որ իրավիճակը լիցքաթափվի: «Ամեն դեպքում ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ հայկական զինված ուժերը անպատասխան չեն թողնելու որևէ սադրանք, սակայն միևնույն ժամանակ մենք լարվածության թուլացման կողմնակից ենք»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը։

Դիտվել է՝ 2236

Մեկնաբանություններ